Արևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջից
Միջազգային
Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին իրեն կեղծավոր է պահում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջելով մայիսի 15-ին Ստամբուլում անձնական հանդիպում: Այս մասին հայտարարել է հիմնարար իրավունքների հունգարական կենտրոնի վերլուծաբան Զոլտան Կոշկովիչը X-ում։
«Զելենսկին պնդում է, որ Ուկրաինայի օրենսդրությունը թույլ չի տալիս իրեն ճանաչել տարածքային փոփոխությունները։ Ինչպես նաև ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ։ Ոչ մեկին չի հետաքրքրում Ուկրաինական օրենսդրությունը․ նույնիսկ Զելենսկուն», - նշել է փորձագետը։