Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է Պուտինին
Միջազգային
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «լուրջ վերաբերվել» Ուկրաինայի խաղաղ կարգավորման գործընթացում իր մասնակցությանը։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը գովաբանել է Վոլոդիմիր Զելենսկուն «բանակցելու պատրաստակամության համար»։ Միաժամանակ, նա հավելել է, որ «ժամանակն է՝ Վլադիմիր Պուտինը լուրջ վերաբերվի խաղաղությանը Եվրոպայում, հրադադարին ու բանակցություններին»։
Լեմմին ասել է, որ եվրոպացի առաջնորդները պատրաստ են իրավիճակին, եթե Ռուսաստանի ղեկավարը «չկարողանա լրջություն դրսևորել»: Թե ինչի մասին է խոսքը, չի հստակեցվել։