«Օձի լեզու» հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կրթական նախագծին, որը կոչվում է ՝«Կրթվելը նորաձև է»։ StarNews-ը հետևեց թողարկմանը:

Մհեր Բաղդասարյանի կարծիքով` նախագիծն առաջացրել է ներքին ընդվզում և հիստերիա.

«Ովքեր ունեն ակադեմիական կրթություն, հաստատ չեմ կարծում, որ ցանկություն ունենան լսելու Աննա Հակոբյանի դասախոսությունները, բայց ստիպված են։ Բազմաթիվ փաստեր կան, թե ինչպես են նրանց ստորագրությամբ և աշխատանքից հեռացնելու սպառնալիքով բերում էդտեղ լսելու վարչապետին և տիկնոջը։ Հասկացանք, որ տիկին Հակոբյանը չի էլ տիրապետում ինֆորմացիային և խեղաթյուրում է պատմական փաստեր»։

Արա Ղազարյանն էլ հավելեց.

«Ի՞նչ կրթություն ունես դու, երբ ասում ես, որ կրթությունը նորաձև է, և ինչ կրթություն ունի քո ամուսինը։ Ինչպիսի կրթության արդյունքում էիք դուք դասավորել և դիզայն արել ձեր բնակարանը, որտեղ ընդունել էիք «Չէին սպասում»-ի հաղորդավարներին։ Արդյո՞ք դա որևէ նորաձև կրթության արդյունքում էր։

Տիկնոջը պետք ա հիշեցնել, որ հայ ծնողը միշտ մի տեղ ավելա աշխատել, որպեսզի հասցնի իրա երեխայի ուսման հարցը։ Ցանկացած հայ ծնող 18-ից հետո ուրիշ ազգերի ծնողների նման չեն ասում` գնա քո գլխի ճարը տես, ամեն ինչ անում են, որպեսզի իրենց երեխաները շարունակեն կրթություն ստանան։

Ցանկություն, որը բարձրաձայնում եմ ՝ էդ կրթվելը սկսեք ինքներդ ձեզանից.  պրատակոլ հարգեք, կաթողիկոսի մոտ ներկայացեք պատշաճ, շուկայում երկու բլդուղով մի համտեսեք ուտեստները, մի կերեք և քսեք ձեր վրա, մի աղավաղեք դասականների խոսքերը…»։