Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ կարևոր է անվանել Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը, որը տեղի կունենա Ստամբուլում մայիսի 15-ին։
Նա նաև նշել է, որ կարծում է, որ Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչների հանդիպումից դրական արդյունքներ կգրանցվեն։
«Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հինգշաբթի օրը կայանալիք հանդիպումը շատ կարևոր է: Ես շատ էի պնդում, որ այդ հանդիպումը կայանա: Կարծում եմ, որ այս հանդիպումից լավ բան կարող է դուրս գալ»:
Միաժամանակ ԱՄՆ նախագահը հավելել է, որ ինքը մտածում է մայիսի 15-ին Ստամբուլ թռչելու և այդ բանակցություններին ներկա գտնվելու մասին։