ԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ Bloomberg
Միջազգային
Չինաստանը հանել է Boeing ինքնաթիռների մատակարարման արգելքը ԱՄՆ-ի հետ առևտրային զինադադարի կնքումից հետո, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրներին:
Երկուշաբթի օրը ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվել են առնվազն 90 օրով նվազեցնել բարձր սակագները, ինչը թույլ է տվել արգելակել առևտրային պատերազմը աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև: