ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում
Միջազգային
Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ–ի գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը առաջիկա ամիսներին։
Այս մասին Report-ին ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամուլի ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրը։
Նրա խոսքով՝ գրասենյակի գործունեության դադարեցման գործընթացը տեղի կունենա փուլերով՝ մի քանի ամսվա ընթացքում։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի համագործակցել Ադրբեջանում գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի և գլխավոր գրասենյակի միջոցով», - ընդգծել է Մազուրը։
Իրինա Մազուրը ընդգծել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է Ադրբեջանի կառավարության հետ 1993 թվականից ի վեր։