Այդ լռությունը նրա համար է, Էմին ջան, որ դու իմանաս իրենց գինը, նաև հիշես, թե ինչու ես լուռ եղել ինքդ
Մշակութային
«Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծմանը
Էմին ջան, թեթև տար … Հիմա քեզ տհաճ է, որ ուրիշ թատրոնների կոլեգաներդ նույնիսկ հանրային կես բառ չեն արտաբերի: Այդ լռությունը նրա համար է, Էմին ջան, որ դու իմանաս իրենց գինը, նաև հիշես, թե ինչու ես լուռ եղել ինքդ… Կոլեգաներդ, ինչպես և ժամանակին դու, չեն հասկանում, որ իշխանության հետ ԼԱԱԱԱՎ լինելը չի ապահովագրում նրանց պաշտոնանկումից, եթե տեղը պետք լինի մեկ ուրիշին… Կամ տարածքը` Գոյի դեպքում… Չտխրես երբ հասկանաս, որ ի աջակցություն քեզ թատրոնից դուրս է եկել ընդամենը 3-4 հոգի: Նրբանկատ եղիր` թատրոնի դերասանները իրենց մասնագիտականով ուրիշ գործ չեն գտնի որևէ այլ թատրոնում: