Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով
Միջազգային
Ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինականին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», - ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդման հաղորդավար Պավել Զարուբինին։
Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններին։