Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո
Միջազգային
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հրադադարի հաստատումից հետո։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այո, իհարկե, ես դա կանեմ թափանցիկ ձևով՝ Զելենսկու և եվրոպացի գործընկերների հետ համակարգված։ Նրա ( Պուտինի ) հետ երկխոսությունը անհրաժեշտ է»,- TF1-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստ է բանակցել Ռուսաստանի առաջնորդի հետ հրադադարի դեպքում։