Միջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ը Հիմա էլ հրապարակ են «նետվում» տագրները Հանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ Պետրոսյան Հայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ) Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածին Նոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներ Haaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը Շաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է Արա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուց

Ծառայե՛ք կամ վճարե՛ք. պատգամավորը պնդում է՝ խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինի

АРМЕНИЯ.<br> Ներդիր ,,Комсомольская Правда в Армении,, թերթում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է մինչեւ 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ: Սա այն գումարն է, որը 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները կարող են վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից: Պատգամավորը մատնանշել է, որ 2020-2024 թվականների ընթացքում արական սեռի մինչեւ 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից: Նրա խոսքով՝ մնացածներն ազատվում են տարբեր պատճառներով, այդ թվում՝ առողջական խնդիրների, ուսման կամ արտերկրում գտնվելու հիմքով։ Սարգսյանը նաեւ շեշտել է, որ սա լուրջ մարտահրավեր է երկրի պաշտպանունակության համար, եւ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

— Պարոն Սարգսյան, Ձեր օրենսդրական առաջարկին անդրադառնալով՝ մի շարք փորձագետներ մտահոգություն են հայտնել, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում գումարով եթե կարող ես ազատվել ծառայությունից, սոցիալական լուրջ դժգոհության պատճառ կարող է դառնալ։ Ավելի կարճ ասած՝ հարուստի եւ չինովնիկների զավակները չեն ծառայի եւ վերջ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ձեր նշած խմբի անձանց երեխաներն ինչպես նախկինում չեն ծառայել, այժմ էլ չեն ծառայում, որեւէ ճանապարհով մշտապես խուսափել են ծառայությունից: Օրենքի նախագիծը ոչ թե հարուստների համար է, նրանք իրենց հարցերը մշտապես լուծել են, այլ մեր բանակի հզորացման եւ արդարության վերականգնման համար է: Նախագծով մենք ծառայության կբերենք նաեւ հարուստների երեխաներին, նրանք կծառայեն եւ կհաշվառվեն պահեստազորում, հետագայում կկանչվեն 25-օրյա կամ այլ հավաքների:

— Ժամանակին այսպիսի օրենսդրական փոփոխությանը դեմ արտահայտվողներից մեկը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է եղել, որպես Ձեր թիմի պատգամավոր: Հետաքրքիր է՝ քննարկե՞լ եք հարցը ԵԿՄ-ի հետ: Եվ արդյոք հիմա կան նախադրյալներ խորհրդարանում, որ այն ընդունելի կլինի մեծամասնության համար:

— ԵԿՄ-ի հետ հարցը չեմ քննարկել, այն տեւական ժամանակ քննարկել եմ Կառավարության եւ Անվտանգության խորհրդի անդամների հետ:

— Նույն օրենսդրական առաջարկով նաեւ ժամկետային պարտադիր զինծառայության սահմանային տարիքը 27-ից կարող է դառնալ 37: Սա նշանակո՞ւմ է, որ մեր բանակում նորակոչիկների լուրջ դեֆիցիտ կա, դրա համար էլ առաջարկվում է բարձրացնել զորակոչի տարիքը։

— Սահմանային տարիքը 27-ից 37 դարձնելու վերաբերյալ ՀՀ գործող օրենսդրությամբ շարքային կազմի պայմանագրային զինծառայողները ծառայում են մինչեւ 45 տարին լրանալը, որոշ դեպքերում անգամ՝ մինչեւ 50 տարին լրանալը։ Ֆիզիոլոգիական եւ ֆունկցիոնալության առումով ինչ տարբերություն ժամկետային շարքայինի եւ պայմանագրային շարքայինի միջեւ։ Եթե որեւէ ծառայություն կարող է իրականացնել 40 տարեկան պայմանագրայինը, ապա նույնը կարող է իրականացնել նաեւ 40 տարեկան ժամկետայինը։ Նշեմ որ մի շարք երկրներում սահմանային տարիքը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում։

  1. Թուրքիայի Հանրապետություն՝

Պարտադիր զինվորական ծառայությանը ենթակա են՝ 20-41 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչները, ծառայության տեւողությունը՝ 12 ամիս է:

  1. Ադրբեջանի Հանրապետություն՝

Պարտադիր զինվորական ծառայությանը ենթակա են՝ 19-40 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչները, ծառայության տեւողությունը՝ 18 ամիս է:

  1. Հունաստանի Հանրապետություն՝
    Պարտադիր զինվորական ծառայությանը ենթակա են՝ 19-45 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչները, ծառայության տեւողությունը՝ 9 ամիս է:
  2. Սիրիայի Արաբական Հանրապետություն՝

Պարտադիր զինվորական ծառայությանը ենթակա են՝ 18-42 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչները, ծառայության ժամկետը՝ 18-21 ամիս, կախված կրթությունից:

Բազմաթիվ են դեպքերը, երբ պարտադիր զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար հարուցված քրեական գործերը կարճվում են վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Եթե այս առաջարկն ընդունվի, ապա վաղեմության ժամկետը կգործի միայն 50 տարեկան հասակում եւ, խուսափած քաղաքացիների մեծ մասը ոչ թե կսպասի 37 տարին լրանալուն, այլ կգա կա՛մ ծառայելու, կա՛մ գումար վճարելու, ինչը սահմանվում է իմ կողմից հեղինակած եւ ԱԺ-ի կողմից ընդունված նախորդ օրենքով։

— Չե՞ք կարծում, որ մեր պես երկրներում չպետք է ծառայությունից խուսափելու համար որեւէ սողանցք լինի: Ավելին՝ անհրաժեշտ է վերացնել բոլոր արտոնությունները, ինչպես ժամանակին արեցին Իսրայելում։

— Ես ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ ծառայությունից խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինի, այդ իսկ պատճառով հանդես եմ գալիս այս ծավալուն փոփոխությունների փաթեթով:

— Մամուլն անդրադարձել էր, որ Դուք կրկին հայտնվել եք ՔՊ վարչության թիրախում, մասնավորապես՝ Ձեզ մեղադրել են, որ կոռուպցիոն գործարքներ, խաղային բիզնեսի, քրեական հեղինակությունների ու օլիգարխների հետ փոխկապակցված պաշտոնյաներ բացահայտելով՝ մրոտում եք հարազատ գործընկերներին: Ի՞նչ կասեք այս մասին: Արդյոք իրականում Ձեզ ուղղված դժգոհությունների հիմքում  հերթական աղմկոտ օրենսդրանական նախագիծն է:

— Բամբասանքներ չեմ ցանկանում մեկնաբանել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Միջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ըՀիմա էլ հրապարակ են «նետվում» տագրներըՀանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ ՊետրոսյանՀայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածինՆոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներHaaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցըՇաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էԱրա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուցԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄիլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ ՄանուկյանՊետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերովԿիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ էԱլիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և ՉինաստանըՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվելԱնատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակումՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված