Ռուսները Հարավդոնեցկյան ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը (Քարտեզ)
Միջազգային
Ռուսական ռազմական աղբյուրները հայտնում է Հարավդոնեցկյան ճակատում ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը գրավելու մասին:
Լուրը պաշտոնապես կհաստատվի հավանաբար այսօր, «բայց թշնամին այլևս այնտեղ չէ։ Մաքրման աշխատանքները ընթացքի մեջ են»,- նշում է աղբյուրը։
Հարեւանությամբ` Վոլչյա գետից հյուսիս գտնվող Ալեքսեևկայում նույնպես թեժ մարտեր են ընթանում։ Միաժամանակ ռուսական ուժերը հասել են Կոմարի մատույցներին։
«Ընդհանուր առմամբ, թշնամին այնտեղ շատ վատ վիճակում է (հաշվի առնելով, որ նրանք այժմ կառչած են ոչ թե անտառային գոտիներից (ինչպես նախկինում), այլ միայն բնակեցված տարածքներից...): Իսկ խոշոր բնակավայրերի բացակայությունն այլեւս հնարավորություն չի տալիս ամուր պաշտպանություն կազմակերպել»,- հայտնում է աղբյուրը:
Այսպիսով, ռուսական ուժերը սպառնում են կարճ ժամանակում շատ լայն ճակատով` Պոկրովսկի արեւմտյան թեւից մինչեւ Զապորոժեի մարզի հատված դուրս գալ Դնեպրոպետրովսկի սահմանան:


