Գերմանիայի ՊՆ-ն կոշտ է արտահայտվել ՌԴ-ի մասին
Միջազգային
Ռուսական կողմը, իբր, չի ցանկանում բանակցություններ վարել Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի ՊՆ նախարար Բորիս Պիստորիուսը, փոխանցում է ZDF հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ Մոսկվան, իբր, չի ցանկանում խոսել խաղաղության մասին, քանի որ «մտադիր է շարունակել ռազմական գործողությունները՝ գրավելով ավելի շատ տարածքներ»:
Ընդ որում, Պիստորիսը հայտարարել է, որ «բլեֆ» չի համարում Ռուսաստանի հասցեին Եվրոպայի սպառնալիքները, որոնք վերաբերում են նոր պատժամիջոցների սահմանմանը: