Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը
Միջազգային
Դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը փոխարինել է կալանքով։ Այս մասին հայտնում է Interpressnews գործակալությունը։
Դատախազը հայտարարել է, որ Օկրուաշվիլին միտումնավոր չի վճարել դատարանի սահմանած գրավը, ինչի պատճառով էլ մեղադրող կողմը միջնորդություն է ներկայացրել գրավը խափանման միջոցի փոխելու վերաբերյալ։
Նախկին նախարարը, արձագանքելով մեղադրող կողմի միջնորդությանը, հայտարարել է, որ «ոմանց չարաճճիությունների պատճառով՝ ինքը մտադիր չէ իր երեխաներին փողից զրկել»։
ՊՆ նախկին ղեկավարի գործով մինչդատական վարույթը տեղի է ունեցել Թբիլիսիի քաղաքային դատարանում։