Որն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակը
Ներքաղաքական
Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան ՆԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՑԻ գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած վերջին այցը Հայաստանին ոչինչ չի տվել, բայց վերջինս ունեցավ մի նկար Պուտինի հետ ձեռքսեղմումից, ինչը տասով զրո էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
— Մամուլում հայտարարվել էր, թե Ռոբերտ Քոչարյանը հանդիպել ու զրուցել է Վ. Պուտինի հետ: Ի պատասխան դրա՝ Փաշինյանը գնաց Մոսկվա ու հիմա ունի, բացի խոսքերից՝ նաեւ նկար Պուտինի հետ ձեռքսեղմումից: Դա հաղթանակ էր Քոչարյանին, բայց ոչ մի արդյունք այդ հանդիպումը Հայաստանին չի տվել: Դրա իմաստը միայն մեկն էր՝ հաղթել Ռոբերտ Քոչարյանին ու տասով զրո անել, որովհետեւ ինքն ուներ միայն բանավոր հաղորդագրություն, իսկ Նիկոլ Փաշինյանն ունի նաեւ ձեռքսեղման կադր: