Սու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)
ՄիջազգայինՆԱՏՕ-ի ռազմաօդային և Էստոնիայի ռազմածովային ուժերը փորձել են գրավել «ռուսական ստվերային նավատորմի» տանկերը:
Գաբոնի դրոշի ներքո նավը Ֆինլանդիայի ծոցով ուղևորվում էր դեպի Ռուսաստանի Պրիմորսկ նավահանգիստ։
Էստոնիան գործարկել է «Ռաիու», «Կուրվից» պարեկային նավերը, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր` տանկերը դեպի էստոնական ջրային տարածք տեղափոխելու համար։ Գործողությանը մասնակցել է նաև Լեհաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը։
«Սկզբում նրանք փորձեցին տանկերի անձնակազմին ստիպել ուղղություն վերցնել դեպի Էստոնիայի տարածքային ջրեր։ Ձախողվելուց հետո նրանք փորձեցին վայրէջք կատարել դրա վրա ուղղաթիռներից և նավակներից։ Տանկերի անձնակազմը մեծացրեց արագությունը՝ խափանելով երկու վայրէջքի փորձերը»,- հայտնում է աղբյուրը։
Հենց այդ պահին էլ միջադեպի հատված է հասնում ռուսական Սու-35-ը, որը «ցրեց բոլոր թշնամիներին»,- գրում է աղբյուրը։
«Պորտուգալիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները, որոնք ՆԱՏՕ-ի առաքելության մեջ են Էմարիում Բալթյան օդային տարածքը պաշտպանելու համար, «արագ» արձագանքեցին միջադեպին»,- գրում է էստոնական Err հրատարակությունը։ Սակայն դրանք եւս չեն համարձակվել մտնել Սու-35-ի գործունեության գոտի, եւ տանկերը հանգիստ շարունակել է շարժը:
«Էստոնիայի պաշտպանության նախարարությունն արդեն հասցրել է մեղադրել Ռուսաստանի օդատիեզերական ուժերին «օդային տարածքը խախտելու» մեջ, իսկ մեր դեսպանին բողոքի նոտա են հանձնել»,- հայտնում է աղբյուրը։