Ակտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասին Հակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. Համբարձումյան Սու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ) ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիր Ինչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսին Ինչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսին Տաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցել Ուկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և Լիմանում

Հակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. Համբարձումյան

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ռազմական իրադրությանն, այլ նաեւ տարածաշրջանային մարտահրավերներին:

Վերջին շրջանում Դուք հանդես էիք եկել մի հրապարակմամբ, որտեղ շեշտում էիք, որ Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես նաեւ պետական սահմանապահ ծառայությունը, շարունակում են զինվել նորագույն հետախուզական եւ հարվածային անօդաչու սարքերով։ Կոնկրետ ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը։

Ինչպես նախկինում բազմիցս նշել եմ, այս թեմայի շուրջ ես առաջ եմ քաշել մի շարք տարբեր վարկածներ։ Ներկայիս իրավիճակում անհրաժեշտ է ոչ միայն վերլուծել, այլեւ գործնական քայլեր ձեռնարկել՝ ստեղծված պայմաններին դիմագրավելու համար։ Մեր առաջնային խնդիրներից մեկը հակադրոնային պաշտպանության համակարգերի զարգացումն է։ Բազմիցս շեշտել եմ, որ ունեմ ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ պաշտպանության նախագծեր։ Այս խնդրին պետք է մոտենալ խորությամբ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մարտական տեխնիկայի եւ անձնակազմի անհատական եւ տեղայնացված պաշտպանությունը։

Երկրորդ կարեւոր ուղղությունն այն է, որ Հայաստանը պետք է սկսի դրոնների մասսայական գնում եւ ներդրում բոլոր ստորաբաժանումներում։ Զինված ուժերը պարտադիր պետք է համալրվեն ժամանակակից անօդաչու թռչող սարքերով։ Սա հատկապես կարեւոր է, եթե հաշվի առնենք վերջին զարգացումները։ Մոտ մեկ ամիս առաջ հրապարակային կոչով հանդես եկա, որտեղ ներկայացրի, որ Ադրբեջանի զինված ուժերն անցել են նորագույն տեխնոլոգիաների՝ զարգացնելով ոչ միայն ռադիոկապով կառավարվող, այլեւ օպտիկամանրաթելային դրոնները։

Նրանք ուշադիր հետեւում են ինչպես ռուս-ուկրաինական, այնպես էլ իսրայելա-պաղեստինյան պատերազմներին՝ փորձելով ներմուծել ամենաարդյունավետ մարտավարությունները։ Դրոնների կառավարման համակարգերը զարգանում են՝ անցնելով նշանակալի ազդանշանների խափանումից դեպի օպտիկական մանրաթելային կառավարման։ Սա թույլ է տալիս նրանց շրջանցել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները՝ դարձնելով նոր սերնդի դրոնները գրեթե անպարտելի ավանդական հակադրոնային միջոցների դեմ։

Այս դրոնները հագեցած են հակահետեւակային տեխնոլոգիաներով, ինչը մեծ վտանգ է ներկայացնում մեր զորքերի կենդանի ուժի համար։ Նրանք ոչ միայն առավել ճշգրիտ են, այլեւ շատ մատչելի են՝ արտադրական ինքնարժեքով թույլ տալով պատրաստել զանգվածային արտադրության մոդելներ։ Այդպիսով, նրանք կարողանում են սովորական զինծառայողներին շատ կարճ ժամանակում վերածել դրոնների օպերատորների՝ առանց մեծ ռեսուրսների ծախսի։

Հայկական կողմը պետք է հաշվի առնի այս ամենը՝ իր հերթին զարգացնելով ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ պաշտպանական լուծումներ։ Պետական մակարդակով անհրաժեշտ է լայնամասշտաբ աշխատանք իրականացնել՝ թե՛ տեխնոլոգիական, թե՛ կազմակերպչական առումով։ Ակնհայտ է, որ հակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել ապագա պատերազմների համար։ Մենք, որպես պետություն եւ բանակ, պարտավոր ենք պատասխանել համարժեք ձեւով՝ հենվելով ռազմավարական տեսլականի վրա եւ ընդունելով, որ ժամանակակից պատերազմը պահանջում է նոր մտածողություն ու պատրաստվածություն։

Որոշ վերլուծաբաններ տալիս են նաեւ մեկնաբանություններ այն մասին, թե իբր ադրբեջանական կողմը կարող է դիմել նաեւ լոկալ մարտական գործողությունների։ Կխնդրեի, մասնագիտական տեսանկյունից մի փոքր վերլուծեք, թե որքանով է այդ տարբերակը հնարավոր դիտարկել։

Այս պահին անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ ինձ, որպես քաղաքացի, այնքան էլ թույլ չեմ տալիս պաշտոնապես արտահայտվելու ՀՀ Զինված ուժերում տեղի ունեցող զարգացումների մասին։ Այնուամենայնիվ, չեմ կարող լռել այն նկատառումների շուրջ, որոնց հետ համաձայն չեմ։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացվող ակտիվ ռազմական կուտակումները, մասնավորապես՝ հրթիռահրետանային սպառազինությամբ հագեցած ուժերի տեղաբաշխումը տարբեր ուղղություններով, անհրաժեշտ եմ համարում հատուկ անդրադառնալ այս հարցին։

Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունից սկսած՝ մինչեւ Արարատի մարզ, Սյունիքի մարզով եւ Վայոց ձորով անցնող տարածքներում նկատվում են զգալի ռազմական կուտակումներ։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի անցումն Ադրբեջանի վերահսկողության ներքո էլ ավելի է ընդլայնել նրանց հնարավորությունները։ Ըստ էության, այդ տարածքների միջոցով ձեւավորվել է կիլոմետրանոց ռազմավարական գիծ, որից նրանք օգտվում են՝ ուժեր կենտրոնացնելով բոլոր հիմնական ուղղություններով։

Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը, ինչպես նաեւ Նախիջեւանի ուղղությունը, ներկայումս ակտիվ ռազմական պատրաստության մեջ են։ Ադրբեջանը այնտեղ տեղափոխել է մեծ թվով մարտական ստորաբաժանումներ՝ հագեցած ժամանակակից զրահապատ տեխնիկայով, բեռնատարներով, բարդ հրետանային համակարգերով, ռեակտիվ կայաններով եւ այլն։ Այդ թվում՝ իսրայելական արտադրության բարձր տեխնոլոգիական սպառազինություն, ինչպես նաեւ հրթիռային եւ հրետանային մարտավարական համակարգեր։

Պետք է ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում նախկինում տեղակայված հայկական զորամասերը՝ զրահատանկային, ավտոմոբիլային եւ տեխնիկական ստորաբաժանումներով, գրավվել են ադրբեջանական կողմի կողմից գրեթե առանց կռվի։ Սա, անկեղծ ասած, անգամ ինձ համար մնում է անբացատրելի։ Այդ զորամասերում այժմ կա մեծ քանակությամբ վառելիք եւ զինամթերք։

Ադրբեջանի իրականացրած այս լայնածավալ քայլերը վկայում են, որ նրանք պատրաստվում են ոչ միայն տեղային, այլեւ խորքային ռազմական գործողությունների։ Գիտեմ նաեւ, որ Ադրբեջանում այս պահին ընթանում են չնախատեսված ստուգումներ՝ բոլոր հիմնական զորամասերում՝ ներառյալ տեխնիկական եւ հոգեբանական պատրաստության մակարդակը։ Ավելին, ներգրավվել են քաղաքացիական եւ շինարարական ընկերություններ, որոնց տեխնիկան արդեն իսկ ծառայում է ռազմական ենթակառուցվածքների ստեղծմանն ու ամրապնդմանը։ Իսկ այս ֆոնին, ցավով պետք է նշեմ, որ ՀՀ-ի կողմից համարժեք արձագանք եւ մոբիլիզացիոն քայլեր չեն նկատվում։

Որտե՞ղ է լայնամասշտաբ զորահավաքը, ազգային մոբիլիզացիոն գործողությունները՝ համապատասխան ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի համար: Հայաստանը պարտավոր է ստեղծել նոր բանակային կորպուս՝ հիմնվելով Լեռնային Ղարաբաղի նախկին բանակի սպաների եւ ենթասպաների անձնակազմի վրա։

Հաշվի առնելով, որ մենք զիջում ենք հակառակորդին թե՛ քանակով, թե՛ զինտեխնիկայով եւ թե՛ պատրաստության մակարդակով՝ անհրաժեշտ է ընդունել այլընտրանքային ռազմավարություն։ Կարեւոր եմ համարում Սփյուռքի ամբողջ ներուժի ներգրավումը՝ կանանց եւ տղամարդկանց։ Անհրաժեշտ է կազմակերպել մասսայական վարժանքներ, կրակային պատրաստություն, տեղանքում կողմնորոշման դասընթացներ, առաջին բուժօգնության ուսուցում, ապաստարանների համակարգի վերակառուցում։ Ցավով եմ արձանագրում, որ նման առաջարկները դեռեւս անտեսվում են, սակայն ժամանակը ցույց է տալիս՝ պետք է պատրաստ լինել։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Ակտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասինՀակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիրԻնչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսինԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսինՏաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցելՈւկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և ԼիմանումՈւկրաինական ուժերը «ծանր բարդությունների» են հանդիպել Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում. Ուկրաինացի վերլուծաբաններ (Քարտեզ)Ըստ իս Մերձավանի կրթօջախում, ուսուցչուհին ենթարկվում է ԲՈՒԼԻՆԳԻ, եւ դրանով ամեն բան ասված է. Հայտնի հետաքննող լրագրողը հանրապետությունը ցնցած դեպքի մասին«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. ՆահապետյանՈրն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակըՍուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասինՈւշադրություն․ հերթական ազգային ամոթը, որի քավորը կրկին Փաշինյանն էՀնարավոր է, որ տարատեսակ աղազարներ ասլան կտրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներիցՍամ ռուսկիյ, սամ ֆաշիստԵս կանեմ հնարավորը, որ գերիշխի խաղաղությունը. Հռոմի Պապ Չկա այն աղմուկը, որ կար սկզբում, բայց փաստացի բոյկոտ կա. Տրանսպորտի թանկացման հետքերովՀայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով․ «Sputnik Արմենիա»Հանգիստ կանգնած ես խցանման մեջ եք, և ինչ-որ մեկը ձեռքով է անում ձեզ միջուկային հրթիռակիրից (Տեսանյութ)Հայաստանում վխտում են թուրքական շպիոնները. Հայկ ԲաբուխանյանՌուսաստանցի գեղասահորդների զույգը տեղափոխվել է Հայաստանի հավաքական«Ես չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են թուրք»․ համացանցում հիշել են Փաշինյանի խոսքերըՈստիկանությունը վախենո՞ւմ է ՀՖՖ-ից․ ակնհայտ փաստը չտեսնելու են տալիս․ MediaHubԱսում էին, թե մենք խելահեղ գումարեր ենք պահանջել. Տիկնիզյանի գործակալը` չկայացած տրանսֆերի մասինԵս նրան տեսնում եմ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում. Կավազաշվիլին` Սպերցյանի մասին «Ով իմ պապուն կասի՝ թուրք, նրա ... ». նոր կադրեր՝ ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկից (տեսանյութ)Գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի. Սուրեն ՄանուկյանՎրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարըԲաքուն «զգուշացրել» է Հնդկաստանին․ «Զգոն եղե՛ք»Վեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են «մորթում»Ուկրաինան «չի դիմանա» ևս տասը տարվա մարտերին․ ԶելենսկիԳերմանիայի ՊՆ-ն կոշտ է արտահայտվել ՌԴ-ի մասինԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՄահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովելԱրարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելՄերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքիցՌոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top