Պոիտինն ու Թրամփը Ստամբուլ չեն մեկնի
Միջազգային
Պուտինը հաստատել է այսօր Ստամբումում Ուկրաինայի հետ բանակցությունների համար Ռուսաստանի պատվիրակության կազմը:
Պատվիրակության կազմում կլինեն՝
Մեդինսկի Վ.Ռ. – Նախագահի օգնական (պատվիրակության ղեկավար)։
Գալուզին Մ.Յու. – Արտաքին գործերի փոխնախարար (պատվիրակության անդամ)։
Կոստյուկով Ի.Օ. – Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ (պատվիրակության անդամ)։
Ֆոմին Ա.Վ. - Պաշտպանության նախարարի տեղակալ (պատվիրակության անդամ);
Հաստատվել է նաև Ուկրաինայի հետ բանակցությունների փորձագետների կազմը։
Այլ տարբերակով, պատվիրակությունը կարող էր ղեկավարել Պոիտինը, եւ կազմում էլ կլինեին այլ` ավելի բարձր մակարդակի պաշտոնյաներ: Սակայն հայտնի դարձավ, որ Ստամբուլ չի մեկնի Թրամփը. ուղարկում է իր հատուկ ներկայացուցիչին եւ պետքարտուղարին: Ըստ այդմ, փոխվեց նաեւ ռուսական պատվիրակության կազմը:
Սակայն փորձագետները չեն բացառում, որ եթե ստացվի հաջողված բանակցային գործընթաց, ապա ցանկացած պահի Ստամբուլ կարող են մեկնել Պուտինն ու Թրամփը:
