Որքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները
Միջազգային
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում վերսկսվող բանակցությունների տևողությունը կախված կլինի դրանց առաջընթացից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մայիսի 15-ի առավոտյան ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ, Թուրքիա՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրան ուղեկցում են փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր տնօրինության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
«Այսօր բանակցությունների սկիզբն է, այնուհետև ամեն ինչ կախված կլինի դրանց առաջընթացից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։