Հայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրը
Միջազգային
Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցությունները Ստամբուլում տեղի կունենան Թուրքիայի նախագահի Դոլմաբահչեի աշխատանքային գրասենյակում: Դրանք կանցկացվեն մամուլի համար փակ ռեժիմով, ՏԱՍՍ-ին հայտնել է հանդիպման կազմակերպմանը ծանոթ աղբյուրը:
Ռուսական պատվիրակությունը, ինչպես և 2022 թվականին, գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Թե ինչպիսին է ուկրաինական պատվիրակության կազմը, դեռ վերջնականապես հայտնի չէ։ Սպասվում է, որ այն կգլխավորի Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։