Թրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ Ռուբիո
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է ցանկացած մեխանիզմ օգտագործելու համար, որը կհանգեցնի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է РИА Новости-ն։
«ԱՄՆ նախագահը շատ պարզ է արտահայտվել․ նա ցանկանում է, որ դա ավարտվի: Նա բաց է ցանկացած մեխանիզմի համար, որը կհանգեցնի խաղաղության», - ընդգծել է Ռուբիոն:
Նրա խոսքով, ԱՄՆ-ը բաց է կառուցողական երկխոսության համար, որպեսզի օգտագործի իր ուժերը հակամարտությունը ցանկացած կերպ դադարեցնելու համար։