Թրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառը
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, թե ինչու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել Ստամբուլում մասնակցել ռուս-ուկրաինական բանակցություններին։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
«Ինչո՞ւ նա պետք է գնա, եթե ես չեմ գնում, որովհետև ես չէի պատրաստվում գնալ, չէի պլանավորում»,-ասել է ամերիկացի առաջնորդը։
Միաժամանակ, Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մայիսի 16-ին գնալ Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին հնարավոր մասնակցության համար։