ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. Բաբայան
Ներքաղաքական
«ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց ոչ թե «Պատիվ ունեմ» -ի նախագիծը այլ մերժեց սեփական երկրի պատմությունը:
Հայաստանում չի եղել գրեթե մեկ ընտանիք ում պապերը չեն մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, 300 հազար զոհ տված Հայաստանը այսօր վախենում է դատապարտել ֆաշիզմը, սա իրոք աբսուրդ է:
Տպավորություն է, որ մենք Լիտվան ենք կամ Լատվիան, որտեղ դա նորմալ է համարվում,մենք Հայաստանում ենք,ով այդ պատերազմին տվել է ամեն հնարավոր բան,սկսած Էջմիածնի եկեղեցու ոսկիներից մինչև մի ամբողջ ազգի արյուն ու քրտինք:
Մենք Հայաստանում ենք և ունեցել ենք մարշալ Բաղրամյան և ադմիրալ Իսակով,Նելսոն Ստեփանյան և գնդապետ Զաքյան: Ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովուրդը անկրկնելի ավանդ ունի և վստահ եմ միշտ էլ կունենա անկախ այսօրվա կառավարող շրջանակների արևմուտքի առաջ ունեցած թուլակամությունից ու վախերից», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: