Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունը

Ով է Նոր Նորքի թաղապետի հավանական թեկնածուն
Քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Alpha News-ի տեղեկություններով՝ «Հանրապետություն» կուսակցության ներսում նոր թեկնածուն Մարատ Սևոյանն է, ով նաև Երկրապահ կամավորականների միության անդամ է:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն, անդրադառնալով թաղապետի հրաժարականին, նշել էր. «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»։