Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ Axios

Բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Իրանի արտգործնախարարին է փոխանցել միջուկային համաձայնագրի նախագիծը, որը կազմվել է Վաշինգտոնում՝ հաշվի առնելով Թեհրանի ավելի վաղ ստացած առաջարկները, հաղորդում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը:
Այժմ ամերիկյան պայմանագրի նախագիծը քննարկվում է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի գրասենյակում: Այս առաջարկի մասին խոսելիս Թրամփը հայտարարել է՝ «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին և «այդ առաջարկը հավերժ չի գործի»:
Մանրամասները գաղտնի են պահվում, և դեռևս ոչ մեկին հայտնի չէ, թե արդյոք ԱՄՆ-ն թույլ է տալիս շարունակել ուրանի հարստացման աշխատանքները Իսլամական Հանրապետությունում և որոնք են իրանական միջուկային ծրագրի առաջարկվող շրջանակները: