Մերցը խայտառակեց իրեն Պուտինին ուղղված վերջնագրից հետո․ Berliner Zeitung
Միջազգային
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խայտառակեց է իրեն այն բանից հետո, երբ վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է Berliner Zeitung թերթը։
Հոդվածում նշվում է, որ Մերցի ձախողումը խայտառակություն է, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրկեց Գերմանիայի կանցլերին և նրա եվրոպացի գործընկերներին իր աջակցությունից։ Մերցը վերջերս սպառնացել էր Ռուսաստանին հարձակումներ կատարել Ղրիմի կամրջի վրա՝ օգտագործելով գերմանական Taurus հրթիռները՝ ամբողջովին անտեսելով միջուկային տերության հնարավոր արձագանքը։
Սակայն պարբերականի սյունակագիրը ենթադրում է, որ կանցլերին, ըստ ամենայնի, ասել են, որ Գերմանիան կպարտվի Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման ժամանակ, և այդ պատճառով Մերցը ստիպված է եղել նահանջել։
Մայիսի 13-ին Մերցը հայտարարեց, որ Եվրոպան կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Ուկրաինայում հրադադարի հարցում առաջընթաց չլինի: