Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակով
Հասարակություն
Meta ընկերությունը հայտարարել է, որ 2025 թվականի մայիսի 27-ից սկսած, կսկսի օգտագործել Եվրոպայի օգտատերերի հրապարակային բովանդակությունը՝ իր արհեստական բանականության մոդելների ուսուցման համար։ Սա ներառում է Facebook և Instagram հարթակներում արված հրապարակային գրառումները, մեկնաբանությունները, ինչպես նաև օգտատերերի փոխազդեցությունները Meta AI-ի հետ։
Միևնույն ժամանակ, ընկերությունը հավաստիացնում է, որ անձնական հաղորդագրությունները, ինչպես նաև մինչև 18 տարեկան օգտատերերի տվյալները չեն ներառվելու AI ուսուցման գործընթացում։
Meta-ն ընդգծում է, որ այս քայլը նպատակ ունի բարելավել AI մոդելների կարողությունները՝ առավել լավ հասկանալու եվրոպական լեզուներն ու տարածաշրջանային մշակութային առանձնահատկությունները։ Ընկերությունը նաև վստահեցնում է, որ օգտատերերը հնարավորություն ունեն առարկել՝ թույլ չտալով իրենց տվյալների օգտագործումը։