ՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերով

Հայտնի իրավապաշտպան, <<Լեվ Գրուպ>> փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ փորձել ենք հետաքրքրվել արդյո՞ք ՀՀ ՔՐ․ օրենսգրքով կա՞ նախատեսված պատասխանատվություն ֆաշիզմի քարոզչություն իրականացնելու համար եւ ահա հայտնի փաստաբանը նախ նկատեց․
-Նախ նկատենք, թե ինչ է նշանակում ֆաշիզմ եզրույթը, եթե ֆաշիզմ ասելու տակ մենք հասկանում ենք Նյուրնբերգյան դատավարությունները, որտեղ տրվել է այդ բառի վառ մեկնաբանությունը, ապա բազմաթիվ երկրներում այն քրեորեն հետապնդելի արարք է։ ՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց քանի որ ՀՀ-ն միացած է Եվրոպական մի շարք միջազգային փաստաթղթերի տակ, որտեղ այ՛ո, դատապարտելի է նման գործելաոճը։ Ապա, ըստ էության, ես դիտում եմ դա որպես արգելված թեմա, այսինքն ՀՀ-ն ստորագրել է միջազգային պարտավորությունների տակ, որտեղ դատապարտվում է նախորդ դարի 30-ական թվականների Եվրոպայում սրտում ստեղծված անթույլատրելի գործառույթների տակ։
Ամփոփելով խոսքս, քր․ օրենսգրքում կոնկրետ ֆաշիզմ եզրույթը չկա, բայց ատելության քարոզ եւ դրան մոտ այլ գործառույթներ նախատեսված են ՀՀ Քր․ օրենսգրքով։