Զելենսկու գրասենյակը հայտնել է խուճապի մասին
Միջազգային
Ստամբուլում Մոսկվայի և Կիևի բանակցությունների պայմանների անորոշության պատճառով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակում խուճապ է սկսվել Ռուսաստանի հետ դիվանագիտական շփումից առաջ: Այս մասին հայտնում է Spiegel պարբերականը։
«Խուճապն աճում է, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում», - հրապարակման մեջ մեջբերվում են պարբերականի զրուցակցի խոսքերը:
Պարբերականը նշել է, որ Կիևում լարվածություն է առաջացնում ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը հակասում է Եվրոպայի դիվանագիտական գծին և թույլ է տալիս զիջումների հնարավորություն Ռուսաստանի համար: