Պետդումայում առաջարկել են ՆԱՏՕ-ի փակման մասին օրենքի նախագիծ պատրաստել
Միջազգային
Անհրաժեշտ է նախագիծ պատրաստել Հյուսիսատլանտյան դաշինքի փակման վերաբերյալ։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան՝ մեկնաբանելով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքի հնարավոր վերականգնումը։
«Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության լավագույն տարբերակը կլինի այս կազմակերպության փակման նախագծի համատեղ նախապատրաստումը»,- նշել է նա։
«Նման քայլը ոչ միայն կխնայի գումարը, այլև ավելի մեծ անվտանգություն կապահովի»,-ընդգծել է Չեպան։
Խորհրդարանականը նաև ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը վերջնականապես լուծելու և այդ դաշինքին նրա միանալու հնարավորությունը բացառելու անհրաժեշտության վրա։