Եթե Արթուրի գլխից մի մազ պակասեց, պատասխան եք տալու. Աշխեն Սումբուլյանն ահազանգում է
Ներքաղաքական
Ազատազրկման դատապարտված Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի կինը՝ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԸ, ահազանգում է այն մասին, որ ամուսնու առողջական վիճակը հերթական անգամ Արմավիր ՔԿՀ-ում վատթարացել է:
— Ստուգման արդյունքում ՔԿՀ-ի բժիշկն ասել է, որ Արթուրի մոտ կա սրտի հետ կապված խնդիր (հիպոքսիա, տախիկարդիա)։ Սա Նիկոլի իշխանության հերթական հետեւանքն է։ Սրանք ուղղակի իրենց առջեւ նպատակ են դրել սպանել բոլոր ազգային եւ իրական ընդդիմադիրներին։ Բոլոր այն իրավապաշտպանները, կամ «վարձու» քաղաքական ուժերը, ովքեր իրենց պատեպատ էին տալիս 2018 թվականից առաջ եւ հետո, բա ո՞ւր եք։ Դեռ քանի՞ ազգային ու հայրենասեր հայորդիներ պետք է բանտերում սպանվեն Ալիեւի քմահաճույքով, որ սրանց արյան ծարավը կտրվի։ Այս իշխանությանէ սրտի բժշկական համակարգը, որն ուղղակի կարելի է ամենաթողություն համարել՝ բարդակ, սա արդեն հատում է բոլոր կարմիր գծերը, ինչպես բոլոր մյուս ոլորտներում։ Եթե կա ինչ-որ մեկը, որ մտածում է կամ սպասում է, որ Արթուրը հերթական քաղբանտարկյալը կլինի, ումից հենց բանտում կազատվեն, գլուխներդ պատով եք տվել։ Եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ Արթուրին դանդաղ մահվան դատապարտելով՝ վերջը Արթուրին կսպանեն եւ նոր հետո կենացներ շաղ կտան, ուրեմն՝ դուք էլ ձեր գլուխն եք պատով տվել, իսկ եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ եթե Արթուրին մի բան եղավ, իրենք պատասխանատվություն չեն կրելու կամ փախչելու են, մարսելու են, դուք սխալվում եք եւ նորից ձեր գլուխը պատով եք տալու։ Եթե Արթուրի գլխից մի մազ պակասեց, ուղղակի հիշե՛ք, որ ուր էլ լինեք եւ ինչքան էլ ժամանակ անցնի, միեւնույնն է, դուք բոլորդ, ովքեր մեղավոր կլինեն՝ ներքեւից մինչեւ վերեւ պատասխանատվություն եք կրելու՝ Աստծո, հայ ժողովրդի, Արթուրի հարազատների, ընկերների եւ համակիրների առաջ։
Բավակա՛ն է արդեն, այս ամենաթողությունը եւ թրքական մոտեցումը Հայաստանի մեջ դարձել է անտանելի։ Կոչ եմ անում բոլոր մեր հայրենակիցներին արձագանքել, որովհետեւ ինչպես տեսնում եմ, միայն հայ ժողովուրդն է տառապում ու տանջվում, իսկ Արթուրն այսօր ուղղակի բանտում է զուտ նրա համար, որ ինքը իր հոր արժանի զավակն է, հայ ժողովրդի արժանի զավակն է։
Արթուրը չի դառնալու հերթական նիկոլա֊ալիեւյան արնախում ու «մազոխիստ» քմահաճույքների զոհը։ Աստված վկա, որ կգա այն օրը, երբ Հայաստանում նորից իշխանության կգան հայերը։