ՌԴ պատվիրակությունը Ստամբուլում նշել է հրադադարի կնքման հիմնական պայմանը (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսաստանի պատվիրակությունը Ստամբուլում նշել է հրադադարի մասին պայմանագրի կնքման հիմնական պայմանը։ Ռուսական կողմը Ուկրաինայից պահանջում է դուրս բերել զորքերը իր տարածքից:
«Ռուսաստանի պահանջները վերջնագրեր են պարունակում Ուկրաինայի համար՝ զինադադարի համար իր տարածքից զորքերը դուրս բերելու վերաբերյալ», - ասել Է աղբյուրը Reuters-ին:
Աղբյուրը կարծում է, որ Ռուսաստանի պահանջները «անիրատեսական են» և զգալիորեն դուրս են համաձայնագրի այն պայմաններից, որոնք քննարկվել են ավելի վաղ: Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է առանց նախապայմանների հրադադար հաստատել։
Իսկ ահա ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկին հայտնել է, որ Ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցություններն ավարտվեած են, ռուսական կողմը գոհ է արդյունքից, պատրաստ է շարունակել շփումները:
Առաջիկա օրերին Ռուսաստանը և Ուկրաինան կփոխանակեն գերիներ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։ Կիևը բանակցությունների ընթացքում խնդրել է պետությունների ղեկավարների հանդիպում, և Ռուսաստանըի դիտություն է ընդունել դա, հավելել է ռուսական պատվիրակության ղեկավարը։
Բացի այդ, կողմերը պետք է կազմեն հրադադարի մասին իրենց պատկերացումները եւ ներկայացնեն, որից հետո կարող է լինել այլ հանդիպում: