Այ դու ձկան աչք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ԿՈՄՊԼԻՄԵՆՏԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ
(ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ` ԲԵՌԼԻՆԻ ԱՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ռազմական փորձագետների` մինչեւ Արծրուն Հովհաննիսյանը Հ1-ի ուղիղ եթերով ֆաշիստամետ արծրուն - արծրուն դուրս էր տալիս, պաշտպանության նախարարը Բեռլինն էր գրավում։
**
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
(ԱՐԵՎՄՏՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎՐԱ` LONDON TIMES ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՀՈԴՎԱԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ֆարմացեպտների` բանից պարզվում ա, Նիկոլի վերջին սրացումները նույնպես արեւմտյան արտադրության դեղերին վստահելով, դրանք չխմելն է եղել։
**
ՀԱՍԿԱՑՈՂԻՆ ՄԵԿ ԿԱՍԵՆ
( ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆ Է ԶԱՆԳԱՀԱՐԵԼ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ ՀՆՉԵՑՐԵԼ ՍՊԱՆՎԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՀԱՍՑԵԻՆ` ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ վերոնշյալ հայտարարությունից հետո երկուսին էլ հրավիրել են առերեսման, որպեսզի նրանց բացատրեն, որ հանգուցյալների հետեւից կամ լավ են խոսում, կամ` ոչինչ։
**
МУЖ И ЖЕНА ОДНА САТАНА
(ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՄՈՒՍԻՆԸ` ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴԵՂԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԻՐ ՀԵՏ ԿԱՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թեեւ Անահիտն իմ կինն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։
**
ԿՏՈՐ ՄԸ ԵՐԿԻՆՔ
Ալբանացուն թուրք մի ըսեք, մեղք է։
**
ՆՈՐՕՐՅԱ ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ
(ԱԺ - ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՔԱՇՔՇՈՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էլ գող կոռուպցիոներ, էլ քաչալ թուրք, էլ հեր ու մեր, քիր ու ախպեր, էլ լավ ու ...
**
ԱՅ ԴՈՒ ՁԿԱՆ ԱՉՔ
(ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՁԿԱՆ ԳՈՂ ԱՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում աշխարհ ա, բռնված գողերը հայտնվում են բանտում, իսկ չբռնված ձկնգողերը` ԱԺ-ում:
**
ԻԼՀԱՄ, ՓԱԽԻՐ, ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Ա
ԵԱՀԿ Մինսկի խմբից հայտնում են, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նախկինում իր կողմից ստորագրած Արցախի լուծարման հրամանագրից փոշմանել ա:
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
Հայի հետին խելքը Սամվել Շահրամանյանինը լիներ:
**
ԴԱՐԻ ՀԱՐՑԸ
(ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կարող ա Նիկոլին տրվող դեղերն էլ են ժամկետանց, դրա համար վրեն չեն ազդում:
**
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ` <<ՈՍԿԵ ՀՈՐԹԸ>> ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
-Կոմանդիր, կոմանդիր, Լեւոն Քոչարյանին Աժ-ում ծեծում են:
- Ինչպես` արդեն: