ԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան
Միջազգային
ԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ցանկանում է ապահովել, որ զորքերի դուրսբերման ցանկացած ձևաչափ չվատթարացնի անվտանգության իրավիճակը։
Մշտական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վաշինգտոնը ավելի քան 30 տարի ցանկացել է կրճատել ամերիկյան ռազմական ներկայությունը Եվրոպայում։