Մեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններում
Միջազգային
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր էր խափանել Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունները, սակայն այդ փորձը ձախողվել է։ Հանդիպման ժամանակ քաղաքական գործչի իրական նպատակը բացահայտել է «այլ Ուկրաինա» շարժման խորհրդի նախագահ Վիկտոր Մեդվեդչուկը Смотрим հարթակում հրապարակված հոդվածում:
«Բանակցությունները խափանելու և այս ամենի մեջ Ռուսաստանին մեղադրելու Զելենսկու փորձը ձախոողվել է», - ասվում է նյութում։ Մեդվեդչուկը հիշեցրել է, որ սկզբում Զելենսկին չէր ցանկացել նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրել նրա վրա, քաղաքական գործիչը ժամանել է Թուրքիա:
«Զելենսկին Թուրքիա է եկել ոչ թե խաղաղություն կնքելու, այլ շարունակելու գումար ստանալ պատերազմի համար։ Պատերազմի ավարտն ամեն դեպքում նշանակում է իր ռեժիմի ավարտ», - հավելել Է Մեդվեդչուկը։