Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Դնեպրոպետրովսկ Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-Պոկրովսկ Սարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետ Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - Տորեցկ Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ) Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրել Մեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլի Նոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցից Բայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցում ՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկա

Ասում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանին

Տնտեսություն

Վերջին օրերին Հայաստանից արտահանվող կոնյակով եւ գինով բեռնված բեռնատարները կանգ են առել Վրաստանի սահմանին՝ առանց հստակ բացատրության։ Արտադրողներն էլ այլ ելք չեն գտել, քան բողոքի ակցիա իրականացնելն էր ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առջեւ։ Նրանք առ այսօր պահանջում են պարզաբանումներ՝ ինչ պատճառներով է արգելափակվել բեռների արտահանումը եւ ինչ ընթացակարգեր են կիրառվում սահմանին։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի խաղողագործների միության նախագահ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

Պարոն Սարգսյան, Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտարարել է, որ դեռ իրենք էլ չեն հասկանում՝ որն է պատճառը, թե ինչու են հայկական կոնյակով բեռնատարները կանգ առել Վրաստանի մաքսակետում։ Դուք ի՞նչ գնահատական կտաք այս իրավիճակին։

— Նախ նշեմ, որ ըստ մեր տեղեկությունների՝ Վրաստանի մաքսակետում Հայաստանից արտահանվող կոնյակով կամ այլ ոգելից խմիչքներով բեռնված մեքենաները ենթարկվում են լաբորատոր ստուգման, բայց դա արվում է ըստ ցանկի կամ ընկերությունների՝ ընտրովի։ Այսինքն՝ ստացվում է, որ բացի այն, որ վրացիներն անօրինական  քայլերով խոչընդոտում են մեր արտահանմանը, նաեւ այնտեղ կան արտոնյալ սահման հատողներ: Սա արդեն ինքնին մեծ խնդիր է, այստեղ պետությունը պետք է իր դերակատարությունն ունենա եւ կարողանա իր լծակները ներդնել, որպեսզի «իմ ու քո» չլինի սահմանի վրա կամ արտոնյալներ չլինեն:

Եվ երկրորդ՝ տարանցիկ պետությունն, ըստ օրենքի, որեւէ իրավունք չունի այդ ապրանքը ստուգելու կամ փորձաքննության ենթարկելու։ Նա չի հանդիսանում այդ ապրանքի վերջնական ստացողը, հետեւաբար՝ իրավասու չէ որոշելու՝ ինչից է այն կամ համապատասխանում է որեւէ չափանիշի, թե՝ ոչ։ Տարանցիկ երկիրը պետք է գործի պարզ մեխանիզմով՝ ստուգում է փաստաթղթերը, համոզվում, որ ապրանքը մաքսազերծված է՝ մուծված են բոլոր հարկերն ու տուրքերը, եւ անցկացնում է սահմանով։ Տեսավ՝ այսքան շիշ կոնյակ է, հարկը վճարված է, կնիքները կապարակալված է եւ վե՛րջ, չպետք է խոչընդոտի։ Իր աշխատանքն ավարտված է։ Անգամ իրավունք չունի այդ շիշը բացելու։ Բայց այս պահին մենք տեսնում ենք, ինչ անօրինականություն է կատարվում՝ վրացական կամակորության արդյունքում: Մենք դարձել ենք որբի նման՝ անտեր, ընկել ենք այստեղ-այնտեղ հարցի լուծում ենք մուրում ու մեր իրավունքները չենք կարողանում պաշտպանել։

Ձեր կարծիքով, ինչո՞ւ հիմա նման խոչընդոտներ ստեղծվեցին վրացական կողմից: Գուցե այստեղ ավելի խորքային խնդիրնե՞ր կան:

— Այս գործընթացը չի ծագել միայն հիմա։ Տարիներ շարունակ Վրաստանը ներքին պայմանավորվածություններով փորձում է իր սպիրտը դուրս բերել մեծ շուկա եւ գրավել հայկական կոնյակի տեղն, ու վաճառել այն։ Դրա համար էլ արհեստական խոչընդոտներ են ստեղծում: Պատկերացրեք՝ այսօր հայկական կոնյակը մեծ ճանաչում ու համբավ ունի ռուսական շուկայում, մեր ընկերությունները պայմանագրեր ունեն Ռուսաստանի Դաշնության հետ։ Ու այսքանից հետո՝ պետական մեր չինովնիկներն ասում են՝ ռուսական շուկան մեզ չի բավականացնում, մենք Եվրոպա ենք ձգտում: Բայց Եվրոպա կարո՞ղ է հասնել այդ քանակով հայկական կոնյակը կամ կոնյակի սպիրտը:

Այդուհանդերձ, այն, որ վրացական կողմը նշում է, որ նմուշներ է վերցնում՝ լաբորատոր ստուգման նպատակով, գուցե, իսկապե՞ս, տեսել են լուրջ անհամապատասխանություններ։

— Տեսեք, եթե խոսում ենք տարանցիկ երկրի մասին, ապա կրկնում եմ՝ իրավունք չունի նմուշ վերցնելու։ Եթե ապրանքը չի մնում իրենց տարածքում, ինչո՞ւ են ստուգում։ Սա ուղղակիորեն օրենքի խախտում է, եւ այստեղ մեր պետությունը պետք է հստակ դիրքորոշում ներկայացնի։ Եթե մեր կառավարությունը չի կարողանում լուծում տալ այս հարցին, ապա ստիպված ենք միջազգային հարթակներում բարձրաձայնել, ցույցեր անել դեսպանատան դիմաց՝ ի լուր աշխարհի, որ տեսեք՝ ինչ է կատարվում։

Այժմ ինչպե՞ս եք պատկերացնում լուծումը։ Կա՞ այլընտրանք, բացի բողոքի ակցիաներից։

— Իհարկե՝ կա։ Պետք է տարանցման հարցերը կարգավորվեն միջպետական համաձայնագրերով՝ իրավական հստակ գործիքակազմով, որպեսզի որեւէ վրացի «տամոժնիկ» չկարողանա կամայակական ձեւով կանգնեցնել արտահանվող բեռնատարը եւ լաբորատոր փորձաքննության անվան տակ՝ ստվերային ձեւով իր պայմանները թելադրել, կոպիտ ասած՝  «փայը» մտնել, որպեսզի իր ապրանքն էլ կարողանա վաճառի:

Պետությունը պետք է կարողանա միջազգային պայմանագրերով պաշտպանի մեր արտադրողների շահերը։ Պարզ պետք է ասվի՝ ընկեր ջան, դու տարանցիկ երկիր ես, քո գումարը ստացել ես, ո՞վ ես, որ պահանջ ներկայացնես կամ փորձաքննություն անցկացնես։ Ու խնդիրն այն աստիճանի է հասել, որ արդեն մեր ընկերությունները չեն կարողանում իրականացնել իրենց պայմանագրերը, տույժ-տուգանքների տակ են ընկնում: Այսպես մեզ դուրս են մղում շուկայից եւ ասում՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, բոլորդ ծնվել եք Եվրոպայի երազանքով, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք: Ընդհանրապես՝ առեւտուր կլինի, թե ինչ, ամեն ինչի հիմքում քաղաքականությունն է: Իսկ սխալ քաղաքականության արդյունքում մենք շատ խնդիրների կարող ենք բախվել, որոնցից մեկն էլ սա է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»«Ժողովուրդ». ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից«Փաստ». Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել«Ժողովուրդ». 11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանրՌուսաստանի կողմից ներկայացված պահանջների ցանկը հրապարակել են թուրքական լրատվամիջոցներըՌուսական պատվիրակությունը նաեւ տարածքների հետ կապված է վերջնագիր ներկայացրել. Ճանաչեք 4 մարզը, այլապես կդաննան 6«Մորդվիչևի նշանակումը նախերգանք կդառնա` «մեծաստղանի դինոզավրերին» փոխարինում են մարտադաշտում իրենց կարողություններն ապացուցած գեներալներով»Սա լկտիություն ու ապօրինություն է, շուրջ բոլորս լացող երեխաներ են. Գոհար Մելոյանն ահազանգում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top