Պիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի
Միջազգային
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կոչ է արել եվրոպական երկրներին պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների հնարավոր դադարեցմանը։ Նրա խոսքերը հաղորդում է Tagesschau-ն։
Նախարարը շեշտել է, որ ժամանակավոր հրադադարը կայուն խաղաղության երաշխիք չէ։
«Մենք պետք է պատրաստ լինենք X օրվան, երբ հրադադար հաստատվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև», - նշել է Պիստորիուսը։