Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրել
Հասարակություն
Օրերս, մեծ աղմուկ տեղի ունեցավ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցի բարձր դասարանի աշակերտները սանհանգույց են մտցրել 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար նրանց քթին ստիպակ փոշենման զանգված քսել։
iravunk.com-ի աղբյուրի փոխանցմամբ դպրոցի տնօրեն` Քաղցրիկ Մաթևոդյանը ազատվել է աշխատանքից։ Վերջինս մինչ դիմում գրելը, խնդրել է, որպեսզի ոչ մեկին, իր անձնակազմից հետագայում չազատեն աշխատանքից վերոնշյալ դեպքի պատճառով։ Դպրոցի ողջ անձնակազնը ցնցված է տեղի ունեցածից և ցավով են ընդունել տնօրենի հրաժարականի դիմումը։ Սակայն այս պատմության մեջ կա մեկ այլ ուշագրավ դիպված։ Կրկին մեր աղբյուրի փոխանցմամբ, դեպքի օրը տիկին Մաթևոսյանը միանգամից ահազանգել է տարածքի թաղայինին, որը սակայն չի ներկայացել, թե ինչ պատճառով դա դեռ հայտնի չէ։
Ա. Հակոբյան