PKK-ն լուծարվելով էթնիկ քուրդ Հաքան Ֆիդանի համա՞ր է ճանապարհ բացում (Տեսանյութ)
ՄիջազգայինՀեղինակավոր արեւելագետ Սեմյոն Բաղդասարովը, խոսելով Քրդական բանվորական կուսակցության (PKK) լուծարման մասին, ուժագրավ մեկնաբանություն է տվել.
«Թուրքիայի ղեկավարության մեջ բավականին շատ էթնիկ քրդեր կան, օրինակ՝ Թուրքիայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար և ներկայիս արտգործնախարար Հաքան Ֆիդանը. նրա հայրը էթնիկ քուրդ է։ Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) իսկապես մեծ աջակցություն էր վայելում, ինչը էական գործոն է, որը կարող է լրջորեն ազդել Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վրա։
Ինչո՞ւ է Էրդողանը վճռականորեն աջակցում այս որոշմանը։ 2028 թվականին Թուրքիայում կկայանան նախագահական ընտրություններ, սակայն ոչ ոք չի բացառում վաղաժամկետ ընտրությունների անցկացումը՝ հաշվի առնելով թուրքական «անկարգությունները...»։
Հիշեցնենք, որ հենց Ֆիդանն է համարվում Էրդողանի ամենահավանական «ժառանգորդը»: Այսինքն, Բաղդասարովի խոսի հիմքում կարելի է նկատել այն միտքը, որ PKK-ն լուծարվելով, Ֆիդանի համար է ճանապար հարթում դեպի իշխանություն:
Մանրամասները` տեսանյութում