Տաթևի համայնքապետը հեռացվել է իր կուսակցությունից՝ ՔՊ-ի հետ սահմանված հարաբերություններից դուրս համագործակցելու համար. հայտարարություն

Շանթ Դաշինք» կուսակցության սույն թվականի մայիսի 18-ի որոշման համաձայն, 2021թ. հոկտեմբերի 17-ին «Շանթ Դաշինքի» ընտրացուցակով համայանքապետ ընտրված Սամվել Լալայանը հեռացվել է կուսակցության շարքերից։
Որոշման հիմքում ընկած է Ս. Լալայանի կողմից կուսակցության սկզբունքների և կանոնադրական կետերի խախտումները, ինչպես նաև իշխանությունների հետ պետական-համայնքային սահմանաված հարաբերություններից դուրս կապերը։
Հեռացված համայնքապետի քաղաքական հետագա քայլերը չեն կարող ասոցացվել «Շանթ Դաշինք» կուսակցության հետ։
Մեր թիմի համար անխախտելի են սկզբունքայնությունը և այլ արժեքները, որոնք ամրապնդված են թե’ ներքին փոխհարաբերություններում և թե’ կուսակցության կանոնադրությամբ։
«Շանթ Դաշիք» ազգայնական կուսակցություն
18.05.2025