Ռուսաստանը պատրաստվում է այսօր գիշեր արձակել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ. Ուկրաինական ԳՌՈՒ
Միջազգային
Ռուսաստանը պատրաստվում է այսօր գիշեր արձակել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ՝ Կիևին և ՆԱՏՕ-ին վախեցնելու համար, կարծում է ուկրաինական հետախուզության գլխավոր վարչությունը (ԳՌՈւ):
Սա կլինի RS-24-ի մարտական մեկնարկ Յարս համալիրից։ Նպատակը Ուկրաինայի, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա ճնշում գործադրելն ու վախեցնելն է, հայտնում է ուկրաինական հետախուզությունը։
Հրթիռի արձակման վայր՝ Սվերդլովսկի մարզի Սվոբոդնի բնակավայրի մոտ գտնվող տարածքն է։
Նման հրթիռի թռիչքի հեռավորությունը կազմում է ավելի քան 10,000 կմ։
ԳՌՈւ-ն չի նշում, թե ինչ նպատակով է իրականացվելու արձակումը։ Սակայն, հաշվի առնելով, որ հետախուզությունը հրթիռի արձակումը նկարագրում է ոչ թե որպես ուսումնական, այլ մարտական արձակում, հնարավոր է, որ նրանք նկատի ունեն Ուկրաինայի ուղղությամբ արձակումը, գրում են կիևյան լրատվամիջոցները։
