Սկսվել է Քոչարյան &Co խմբակի երկրորդ գրոհը Սերժ Սարգսյանի վրա Թուրքիայում տրվել է ցունամիի նախազգուշացում Ռուսական «Իսկանդերը» ոչնչացրել է երկու «Պատրիոտ» (Տեսանյութ) Ֆինլանդիայում հայտարարել են՝ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխի մեջ տղամարդու դիակ է հայտնաբերվել Պուտինը Լավրովին պարգեւատրել է Ռուսաստանի բարձրագույն պարգևով Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան 2025 թ-ի ապրիլին Հայաստան այցելել է 123,705 զբոսաշրջիլ Հայաստանը պասիվ դիտորդ է դարձել սեփական ճակատագրի վերաբերյալ գործընթացներում. Արման Դանիելյանի Անձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանում

Կես խոսքից չորսս էլ իրար հասկացանք. Պարոնյան թատրոնի կանայք կարեւոր հարց են բարձրացնում

Մշակութային

Պարզ մի հարց՝ բայց բարդ պատասխանով. բոլո՞ր մայրերն են բարի, թե՞ երբեմն մայրական սերը կարող է խեղդվելու չափ անտանելի դառնալ, իսկ հոգատարությունն ու խնամքը՝ վերածվել դատապարտման ենթարկող սահմանափակումների: Մայր եւ դուստր հարաբերությունների այս խրթին, բայց անչափ իրական թեմային է անդրադառնում իտալացի դրամատուրգ Ալդո Նիկոլայի «Կմեռնեմ ուրբաթ երեկոյան» ներկայացումը, որի առաջնախաղը օրերս տեղի ունեցավ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Մեկ գործողությամբ այս սուր, հուզիչ ու ծիծաղաշարժ կատակերգությունը բեմադրել է Անուշ Սարգսյանը։ Ներկայացման առանցքում մոր՝ չափից ավելի հոգատար սիրո եւ դստեր՝ ազատություն փնտրող հոգեբանության բախումն է։ Իսկ երբ պատմությանը միանում է նաեւ հարեւանուհին՝ իր փոքրիկ սերիալային աշխարհով ու խանդավառ միջամտություններով, կերպարների ներաշխարհներն էլ ավելի հստակ, հակադրվող, երբեմն՝ նաեւ ծիծաղելի են դառնում։

Այս բեմադրությունը պետք է դիտի յուրաքանչյուր մայր ու դուստր՝ միասին, իրենց հարաբերությունների նոր շերտերը բացահայտելու, երբեմն՝ ծիծաղելու, երբեմն էլ՝ ցավոտ իրականության մեջ ճանաչելու իրենք իրենց:

«ԻՄ ԿԵՐՏԱԾ ԿԵՐՊԱՐՆ ԻՄ ՀԵՏ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՄԻ ՀԱՄԵՄԱՏԵՔ»

Ներկայացման թարգմանությունն իրականացրել է ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՏԵՐ-ՄԱՐԿՈՍՅԱՆԸ՝ նաեւ հանդես գալով դերասանական կազմում՝ Զարուհի Խաչատրյանի եւ Անի Քոչարյանի հետ միասին, ում հետ էլ առաջնախաղից հետո՝ առիթ ունեցավ զրուցելու «Իրավունք»-ը:

Տիկին Տեր-Մարկոսյան, ներկայացման մեջ ոչ միայն ուրույն դերակատարմամբ եք հանդես եկել, այլ նաեւ հենց Դուք եք թարգմանել Ալդո Նիկոլայի պիեսը: Հետաքրքիր է՝ որքանո՞վ եք հավատարիմ մնացել բուն տեքստին, թե՞ մի փոքր հայաֆիկացրել եք՝ հաշվի առնելով մայր եւ դուստր հարաբերությունների հայկական յուրահատկությունները:

Առավելագույնս հավատարիմ եմ մնացել տեքստին, բայց մենք այն շատ կրճատել ենք, որովհետեւ բավականին ընդգրկուն էր: Կրկնվող մտքեր ու տեսարաններ կային, մենք դա ամփոփեցինք։ Այնպես որ, հայաֆիկացնելու խնդիր այդքան չկար։ Դե եթե միայն «էլ դու սուս»-ը կարելի է հայեֆիկացված համարել, դա էլ մեր ամենօրյա խոսակցական լեզուն է եւ գրական լեզվի դեմ ոչ մի ոտնձգություն չկա։

Ո՞րն է ներկայացման այն գլխավոր ուղերձը, որ ուզում էիք հանդիսատեսն այս ներկայացումը դիտելուց հետո՝ տանի իր հետ:

— Որ մայրերը չլինեն այդքան սեփականատեր իրենց զավակների նկատմամբ: Եթե մի նախադասությամբ ամփոփենք՝ երեւի ամենամեծ ուղերձը սա է: Բայց կան էլի շերտեր, որոնցից նշեցի գլխավորը:

Ներկայացման մեջ մոր եսասիրությունը փաստորեն օգնեց, որպեսզի միայնակ չմնա եւ դուստրը մնա իր կողքին: Իսկ իրական կյանքում որքանո՞վ է օգնում եսակենտրոն լինելը:

Գիտեք, եթե վերցնենք որպես մարդկային մեղքերից՝ գոռոզամտությունը, կողքին դնենք եսասիրության, իհարկե, միշտ չէ, որ օգնում է: Նայած ինչպես ես գործածում այդ եսասիրությունը, ինչ չափաբաժիններով։ Փաստորեն, ըստ Ալդո Նիկոլայի, այս կինն, ի վերջո, հաղթեց: Չնայած՝ հետաքրքիր է, որ թարգմանելու ժամանակ, երբ ֆինալը կարդացի, ինձ թվաց, որ չի վերադառնալու աղջիկը, բայց իրականությունն այն է, որ պիտի վերադառնար, բա ի՞նչ պիտի աներ:

Իսկ Ձեր անձնական փորձառությունը մայր եւ դուստր հարաբերությունների հարցում ի՞նչ է հուշում:

Մենք ոչ թե մայր ու աղջիկ ենք, այլ արդեն ընկերուհիներ ենք, քույրեր: Երեւի, կյանքում, ընդհանրապես, վիճած չկանք: Բայց փեսայիս հետ կռիվ ունեմ, ներկայացման երաժշտական ձեւավորողն է ու ներկայացման վերջում բեմ չբարձրացավ:

Փաստորեն, առաջին ընտանեկան վեճն է հասունանում՝ բացառության կարգով (ծիծաղում ենք երկուսս էլ, - հեղինակ):

— Չէ, չէ, փեսայիս հետ կռվե՞լ: Այդպիսի բան չի կարող լինել: Աղջկաս հետ ընկերուհիներ ենք, փեսայիս հետ՝ ընկերներ: Իմ կերտած կերպարն իմ հետ ոչ մի կերպ մի համեմատեք:

Ի դեպ, Դուք բազում կերպարներ եք կերտել Պարոնյանի բեմում, բայց այս անգամ նկատեցինք, որ հուզվեցիք…

— Համենայն դեպս, ինչքան էլ այլանդակ լինի կերտածս կերպարը, նա կին է, մայր է, չէր կարող չհուզվել: Ասեմ, որ այնքան լավ ենք աշխատել՝ մյուս դերակատարների եւ բեմադրիչի հետ: Չնաշխարհիկ խումբ էր:

«ԱՄԵՆ ՄԱՐԴ ՉԻ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԴԵՐԱՍԱՆ ԴԱՌՆԱԼ»

Բեմադրիչ ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ մեզ հետ զրույցում նախ նշեց, որ այս պիեսը բեմադրել իրեն առաջարկել են դերասանուհիներ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանն ու Զարուհի Խաչատրյանը:

Ասացին՝ մի հատ կարդա, տես՝ կբեմադրե՞ս, թե՝ ոչ, հավանո՞ւմ ես, կարդացի ու ասացի՝ կանեմ, ու այդպես սկսեցինք աշխատանքները: Արել ենք շատ կարճ ժամանակում՝ ինտենսիվ փորձերով, եւ ամենակարեւորը` կես խոսքից բոլորս` չորսս էլ իրար հասկացել ենք։ Բացի այն, որ շատ համերաշխ ենք աշխատել, բոլորս սրտացավ էինք, այնպիսի մարդ չկար, որին ուղղակի դերը տրված էր, պիտի կատարեր: Այսպես ասած՝ կպանք գործի ու արեցինք:

Իսկ դժվարություններ չեղա՞ն, ի վերջո, այդքան էլ հեշտ չէ բեմում ցույց մայր եւ դուստր  հարաբերությունների նրբություններն՝ այդքան դիպուկ:

— Կյանքի անցած ուղին պատահական չէ: Ես փոքր չեմ տարիքով, կյանքի ընթացքում  հազար տիպի մարդկանց եմ հանդիպել՝ ընտանիքներ, ընկերներ, բարեկամներ, որոնք նմանատիպ պրոբլեմի առաջ են կանգնում: Այսինքն՝ այս պրոբլեմն այսօր եւ ընդհանրապես՝ միշտ մեզ եւ ամբողջ աշխարհին է հոգեհարազատ: Չկա այդպիսի մի ազգություն, որ այսպիսի խնդիր չունենա: Դրանով իսկ դա արդեն գործն ահագին հեշտացնում էր, որ թեման մերն էր, դրա մեջ էինք բոլորս, չէ որ բոլորս էլ ունեցել ենք ծնողներ, տատիկներ, պապիկներ։ Մի խոսքով` թեմատիկորեն այն նախ արդիական է եւ միշտ կարծում եմ՝ կլինի արդիական, հետո բարձրացված հարցերն էլ այսօրվա հարցեր են:

Իսկ գայթակղությունը մե՞ծ էր՝ շատ փոփոխության ենթարկել Ալդո Նիկոլայի պիեսը, օրինակ, վերջաբանն այլ կերպ ավարտել:

— Պիեսը 2 գործողությամբ է, ես այն սարքել եմ մեկ գործողությամբ: Աշխատել եմ ծաղկաքաղ անել այն կարեւորը, ինչի համար հեղինակը գրել է այս պիեսը եւ ցանկացել է իր ասելիքը փոխանցել:

Ներկայացման վերջում դուստրը հեռացավ մորից, իսկ մայրը համոզված էր, որ հետ է վերադառնալու, կգա՞:

— Իհարկե, վերադառնալու է, ինձ թվում է՝ երբ ներկայացման ավարտին բացվում է վարագույները, եւ մայր ու դուստր նստած են սեղանի շուրջ, դրա պատասխանն արդեն կա, որ կյանքը շարունակվում է։ Ամեն դեպքում, նա իր մայրն է, ինչպես նա նրա աղջիկն է, նրանք անբաժան են, երբեք չես կարող ուրանալ, ինչ հանգամանք էլ կյանքում լինի։

Երկու տարի առաջ, երբ Ձեր բեմադրած «Բանալի երկուսի համար» ներկայացման առաջնախաղն էր, մեզ հետ զրույցում նշել էիք, որ մեր ազգին օդ ու ջրի պես հարկավոր է բարձր տրամադրություն: Այս ներկայացման մեջ որակյալ հումորից բացի՝ կա բավական լուրջ թեմայի արծարծում:  Ավելի դրամատիկ թեմաների՞ եք կամաց-կամաց որոշել անցնել:

— Ես այդպիսի տարանջատում չեմ դնում: Ընդհանրապես, մոտենում եմ պիեսի ընտրությանը եւ անում եմ այն, եթե նյութն ինձ հուզում է, հետաքրքիր է: Միայն խնդիրը կոմեդիաներն ու դրամաները չեն, խնդիրը դերասանական խաղն է: Լինի կոմեդիա, թե դրամա կարեւորագույնն այն է, որ չմոռանանք՝ դերասանական այբուբենը: Շատ կներեք, բայց այսօր երկու-երեք սերիալում երեւում են ու արդեն իրենց համարում են, թե աստղ են: Ու ժողովուրդն այդպես էլ ընդունում է, ասում է` դերասան է: Ախր դերասանը լրիվ ուրիշ բան է, դրա համար դպրոց պիտի անցնի, արարի, սա ամբողջ մի կյանք է, Աստծո կողմից տրված շնորհք է, որ մարդիկ կա՛մ ունեն, կա՛մ՝ չունեն։ Ամեն մարդ չի, որ կարող է դերասան դառնալ: Միշտ առաջին խնդիրն ինձ համար այն է, որ բեմում եթե մեկը գործում է, ուրեմն՝ ինքը պիտի լինի հավաստի, պիտի խոսքը ճիշտ լինի եւ ամենակարեւորը` պիտի հուզի՝ թե՛ ծիծաղի, թե՛ դրամատիկ կտորների առումով։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Սկսվել է Քոչարյան &Co խմբակի երկրորդ գրոհը Սերժ Սարգսյանի վրաԹուրքիայում տրվել է ցունամիի նախազգուշացումՌուսական «Իսկանդերը» ոչնչացրել է երկու «Պատրիոտ» (Տեսանյութ)Ֆինլանդիայում հայտարարել են՝ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար«Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխի մեջ տղամարդու դիակ է հայտնաբերվելՊուտինը Լավրովին պարգեւատրել է Ռուսաստանի բարձրագույն պարգևովՆեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան2025 թ-ի ապրիլին Հայաստան այցելել է 123,705 զբոսաշրջիլՀայաստանը պասիվ դիտորդ է դարձել սեփական ճակատագրի վերաբերյալ գործընթացներում. Արման ԴանիելյանիԱնձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանումՀայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարարՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակը պատասխանել է ԱլիևինԵվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորումըԿմասնավորեցվի Երևանում գտնվող բուժիչ աղի քարանձավների կենտրոնըԿփոխվեն կենսաչափական անձնագրերի գույնը, դիզայնը, դրանք կլինեն առավել անվտանգՍիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի ՀՀ կառավարությունըԱրա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել էԽոզերի` Հայաստան ներմուծման սահմանափակումը հանվեց. խոզի մսի դեֆիցիտ կառաջանարՆոր մանրամասներ՝ Սուպեր Սաքոյի առողջական վիճակի մասինՌուսաստանում դեռահասներ են ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին հրկիզել ՊՆ շենքըՇատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում. Սուրեն ՊապիկյանՀայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանիՈտքից գլուխ անիծը մարդկանց ոջիլ է անվանում. Արիանա ՀովսեփյանՀայաստանը կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքինԵթե փաստաբանական գրասենյակ, ապա «Լեվ Գրուպ»Արդեն երաժշտական շատրվաններ՝ Երևանի 2800-ամյակի այգումՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծինՈՒՂԻՂ. Կառավարության նիստՄհեր Գրիգորյանը մեկնում է ՄոսկվաԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօրՈրդին սպանել է հորը ու փողեր շաղ տվել վրան. հոր բերանի մեջ գումար է դրել ու ցանկացել նետվել կամրջից. բացառիկ կադրեր դաժան սպանությունիցԵրկար ժամանակով ջուր չի լինելուԳազամատակարարման ընդհատումներ կլինենՔաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաներից մեկն ազատ կարձակվի։Կես խոսքից չորսս էլ իրար հասկացանք. Պարոնյան թատրոնի կանայք կարեւոր հարց են բարձրացնումԻնչու Թրամփը «գցեց» Ուկրաինային. Financial TimesՌուսաստանը կրկին դիտվում է որպես համաշխարհային հավասարակշռության էական տարր. ռուսական աղբյուրԵՄ-ն ստիպված կլինի 10 մլրդ եվրոյով ավելի շատ ծախսել գազի վրա։Ինձագին` ՉԼ եզրափակիչի մասին«Հրապարակ». Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում«Փաստ». ԵՄ-ն կրկին կողմերին մղում է առանց կոնկրետ որոշումների համաձայնություններիԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։«Ժողովուրդ». 75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2-րդ բնակարանըԴրոնների պատերազմ. անօդաչուները ոչնչացնում են ցամաքային ռոբոտային համակարգերը (Տեսանյութ)Բայդենին, ում մոտ քաղցկեղի ագրեսիվ ձև էր ախտորոշվել, մնացել է ապրելու 12-18 ամիս«Հրապարակ». Ռազմիկ Մկրտչյանը հետողորմյա է արել«Փաստ». Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են«Ժողովուրդ». Անցել է 1,5 ամիս, սակայն «Դվին» հյուրանոցի ապակիներին կրակողը դեռեւս անհայտ է«Հրապարակ». ՔՊ ֆրակցիան «հարձակման անցնելու», Քոչարյանին ու նրա ընտանիքին «սատկացնելու» հրահանգ է ստացել«Փաստ». Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top