Լեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NI
Միջազգային
Միացյալ Նահանգները ձգտում է ամրապնդել իր դիրքերը Արևելյան Եվրոպայի էներգետիկ ոլորտում՝ Լեհաստանին տարածաշրջանում առանցքային դաշնակից դարձնելով։ Ինչպես գրում է National Interest-ը, Վարշավան, իր արագ զարգացող տնտեսությամբ և ռազմավարական դիրքով, Վաշինգտոնի կողմից դիտվում է՝ որպես ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների առաջխաղացման «խարիսխ»։
«Լեհաստանը Եվրոպայի ամենադինամիկ տնտեսությունն է՝ էներգիայի աճող պահանջարկով։ Նրա հետաքրքրությունը մեր գազային և միջուկային նախագծերի նկատմամբ համընկնում է Ռուսաստանի ազդեցության թուլացման ԱՄՆ նպատակների հետ», - նշում են հեղինակները։