Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջը
Միջազգային
Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային բանակցությունները կարող են ձախողվել ԱՄՆ դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով, Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները «ոչ մի տեղ չեն տանի», եթե Վաշինգտոնը պնդի Թեհրանի կողմից ուրանի զրոյական հարստացման մասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենք ստեղծելու իր ծրագրերից։ «Թեհրանը պետք է նաև դադարեցնի ահաբեկչության հովանավորությունը, հրաժարվի փոխանորդ պատերազմներից և ամբողջությամբ հրաժարվի իր միջուկային հավակնություններից»,-ասել է նա։