Լևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն Սիմոնյան
Միջազգային
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այն, ինչ իրեն թույլ է տվել պարոն Քոչարյանի կրտսեր որդին, պետք է ունենա և ունենալու է քաղաքական հետևանքներ։ Եվ թող որևէ մեկը դրանում չկասկածի»,- ասել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նաև նշել է, որ ինքը բազմաթիվ սուր ելույթներ և հայտարարություններ ունի, սակայն «կա մի սահման, որը երբեք չի անցնում»։