Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը
Միջազգային
Ադրբեջանում տեղի է ունեցել «Արազ-2025» համատեղ զորավարժությունների բացման արարողությունը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Արարողության ընթացքում նշվել է համատեղ զորավարժությունների կարևորությունը Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության խորացման գործում, որը զարգանում է։
Ընդծվել է, որ այս զորավարժությունները նպաստում են Ադրբեջանի և Իրանի, ինչպես նաև երկու երկրների զինված ուժերի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը։