Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info
Հասարակություն
Իլհամի աջ ձեռքը հանդիսացող Հաջիև Հիքմեթը հայտարարել է, որ տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայության անհրաժեշտություն այլևս չկա:
Այս հայտաարությունը հնչում է Եվրոպայում Էրդողան-Նիկոլ-Իլհամ եռյակի հայտնի հանդիպման ֆոնին, որի ընթացքում, ինչպես հայտնի է, Նիկոլի հետ միասին Իլհամն էր սուրճ վայելել՝ Նիկոլի հրավերը չմերժելով: Թե ինչ էին խոսել խարեբները, կարծես թե գաղտի էր մնացել: Բայց ինչպես ասում են, չկա գաղտնի բան, որ հայտնի չդառնա, և ահա կարծես թե «պարզվել են ջրերը» ու ճշմարտությունը «ջրի երես է դուրս եկել»: Մեծագույն հավանականությամբ Նիկոլն ու Իլհամը հենց Հիքմեթի հայտարարության կոնտեքստից բխող հարցեր են քննարկել. Նիկոլը, որ եվրոպացիների առաջ ստանձնել է Հայաստանից ՌԴ-ին աստիճանաբար դուրս մղելու «ազգափրկիչ» առաքելությունը, չի կարող այն հաջողությամբ ավարտին հասցնել առանց Իլհամի աջակցության:
2026-ին վերարտադրվելու պայմանը կարող է լինել հենց դա՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը: Նիկոլը թակարդի մեջ է ու հասկանում է, որ այլ ելք չունի, քան իրեն հովանավորող շրջանակների բոլոր հրամանները կատարելը՝ անկախ դանց բնույթից ու ունենալիք հետևանքներից, քանի որ հակառակ դեպքում նրան կարող են գցել Քադաֆիի, Չաուշեսկուի կամ ասենք Սադդամի օրը՝ Աննայի հետ միասին պատի տակ գնդակահարելով կամ «պուբլիչնի» կախաղան հանելով:
Կարող է խաղարկվել ինչ-որ կարճ ու շինծու պատերազմի սցենար՝ առիթ տալուՆիոլին՝ գռմռալու ՀԱՊԿ-ի կամ Մոսկվայի դեմ ու հայտարարելու, որ 102-րդ ռազմաբազայի գտնվելը Հայասանում այլևս չունի իմաստ ու էքզիստենցիալ նշանակություն, քանզի ռուսները չեկան օգնության: Ի դեպ՝ դա կարող է արվել ինչպես պատերազմի, այնպես էլ կեղծ խաղաղության միջոցով, երբ կհայտարարեն, թե այլևս Բաքվի ու Անկարայի հետ քիրվաներ են, ուստի ոչ մեկից պաշտպանվելու կարիք չունեն: Կասեն ու դուրս կդնեն ռուսական զորքերը Հայաստանից մի դեպպքում, երբ հայտնի է որ հայ-թուրքական սահմանի հիմքը Կարսի պայմանագիրն է, ինչը այդ սահմանը խիստ պայմանական է դարձնում:
Նիկոլի պրոբլեմ չունի, նա կարող է նույնիսկ նոր ցեղասպանութան դեքում ստանձնլ Էրդողանի յաթաղանի դերը, միայն թե չընկնի հայերի ձեռքը, քանի որ գիտի՝ ինչ է այդ դեպքում իրեն սպասվում: