Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա Կոստանյան
Հասարակություն
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը խորհուրդ է տալիս ֆեյսբուքյան օգտատերերին զանգվածաբար դիմել բողոքարկել Աննա հակոբյանի վերջին գրառումները.
«ՀՀ ժամանակավոր վարչապետի տիկնոջ էջի վերջին 10 գրառումները կոնկրետ անձանց և լրատվամիջոցներին են թիրախավորում, ունեն վիրավորանք պարունակող բովանդակություն, հետևաբար հակասում են Facebook-ի Community Standards-ին (Համայնքի կանոններին), որն ունի բավականին հստակ ձևակերպված քաղաքականություն՝ ոչ կոռեկտ, վիրավորական և ատելություն պարունակող խոսքի (hate speech), բռնության սպառնալիքների և տարբեր տեսակի ոտնձգությունների դեմ։
Facebook-ն արգելում է անհատներին ուղղված անձնական հարձակումները, հատկապես՝
- սպառնալիքներ, վիրավորանքներ կամ նվաստացնող արտահայտություններ,
- մարդու ֆիզիկական տեսքի, խելքի կամ վարքի մասին նվաստացնող ձևակերպումներ,
- հատկապես խստորեն է վերաբերվում անչափահասների նկատմամբ ոտնձգություններին։
Հետևաբար առաջարկում եմ.
- Զանգվածաբար դիմել բողոքարկման (report) գործիքին (սեղմեք յուրաքանչյուր գրառման կամ մեկնաբանության վրա և ընտրեք “Report”)։
Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը և հեռացնել դրանք, այլապես խախտելու է իր իսկ սահմանած կանոնները և դառնալու երկակի ստանդարտներով շարժվող հարթակ (չնայած զարմանալի չի լինի)։ Ձեր դեմ՝ ձեր գործիքներով, օրենքի տառին համապատասխան»։