Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)
Հասարակություն10 տարի ամեն օր նա մեկ բարի լույս է ասել հեռուստաէկրաններից, մեկ բարի գիշեր, մեկ երգել է, մեկ էլ այնպիսի դեր խաղացել, որի կերպարը մինչև օրս չի մոռացվում:
«Թիվ-թվաբանության» այս թողարկման հյուրը հումորիստ, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանն է: Նա խաղի կեսից լեզու գտավ ռոբոտիկի հետ, տրամադրությունն այնքան բարձրացավ, որ սկսեց երգել պառավ յարի մասին: Հետո անկեղծորեն խոստովանեց, թե ինչպես է ստացվել, որ Հայկո-Մկոյի, Անդո-Ռաֆոյի դուետները բաժանվել են, իսկ ինքն ու Արմեն Վարդանյանը մինչև օրս մտերիմ ընկերներ են: Դե էլ ինչ հումորիստ, առանց զավեշտալի պատմությունների. Արտյոմին դագաղ պատրաստող երկրպագուն մի օր շատ ծիծաղելի ու միաժամանակ սարսափելի առաջարկ է արել:
Զրույցի մյուս հետաքրքիր դրվագները՝ տեսանյութում.