Ռուսական աղբյուր. Մոսկվայի և Սպիտակ տան միջև բանակցային գործընթացը մտնում է վճռորոշ փուլ
Միջազգային
Կրեմլին մոտ գտնվող աղբյուրը տեղեկացնում է.
«Մոսկվայի և Սպիտակ տան միջև բանակցային գործընթացը մտնում է վճռորոշ փուլ։ Աղբյուրների համաձայն, քննարկվում է Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդների միջև մայիսի վերջին - հունիսի առաջին կեսին կայանալիք գագաթնաժողովը։ Այս իմաստով էլ պետք է դիտարկել նաեւ Թրամփի հայտարարությունը, թե իրեն մեկ-երկու շաբաթ է պետք հասկանալու համար, թե Զելենսկին բավարար չափով ձգտո՞ւմ է խաղաղության: Այն դեպքում, երն նրա տեսանկյումնից, Պուտինն այս պահին էլ ամեն ինչ անում է խաղաղության համար: Այն է, եթե երկու շաբաթից բան չփոխվի, Զելենսկին կդիտարկվի, որպես խաղաղության համար բավարար ձանքեր չգործադրով, Պուտինը` հակառակը, իսկ Թրամփը, որ այս ամենը «իր պատերազմը չի համարում», կարող է հանգիստ ձեռքերն ազատ արձակված համարել ուկրաինական հակամարտությունից. թող դրանով Եվրոպան զբաղվի: Իսկ ինքն այդ դեպքում, խաղից դուրս գալով, կարող է իրեն իրավունք վերակահել` «այցելել Մոսկվա` տնտեսական ծրագրերով»: Ու այդ մեկ-երկու շաբաթն ավարտվում է մայիսի վերջին - հունիսի սկզբին: Իսկ եթե Թրամփը դիտարկի, որ «Զելենսկին բավարար ջանքեր է գործադրոմ», ավելի լավ. թող շարունակի Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունենրը, որը եւս Թրամփի ձեռքերն ազատում է:
Հենց սկզբից Կրեմլը դիրքորոշում է ձևավորել. երկու առաջնորդների հանդիպումը պետք է դուրս բերվի «ուկրաինական գործի» տրամաբանությունից։ Մոսկվայի համար կարևոր է ոչ թե ռազմական մարտավարության պայմաններով հրադադար հաստատելը, այլ ռազմավարական երկխոսության հենց ճարտարապետության վերադարձը։ Եվ Թրամփն էլ ձգտում է փակել ուկրաինական գործը՝ նվազագույնի հասցնելով ԱՄՆ-ի ներգրավվածությունը։
Ռուսաստանի Դաշնությունը գագաթնաժողովը դիտարկում է որպես հնարավորություն՝ արձանագրելու ԱՄՆ-ի կողմից լիակատար զսպման և պատժամիջոցների պատերազմի ընթացքի մերժումը և փոխգործակցությունը տեղափոխելու հավասար անվտանգության ռեժիմի։ Ռուսաստանի նախագահը, ըստ աղբյուրների, քննարկել է Թուրքիա այցելելու հնարավորությունը, սակայն հետաձգել է այն, երբ պարզ է դարձել, որ նախաձեռնողները ձգտում են հանդիպումը կրճատել ուկրաինական օրակարգի մեկ այլ փուլի։
Եթե գագաթնաժողովը տեղի ունենա տվյալ պայմաններում, այն կդառնա ավելի լայն գործընթացի մեկնարկային կետ։ Ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ ՄԱԿ-ը այսօր ի վիճակի չեն առաջարկել համընդհանուր լուծումներ, ուստի Թրամփի և Պուտինի հանդիպումը դիտվում է որպես այն պահը, երբ որոշվում է համաշխարհային կարգի ապագան»։