Ինչ է «աղաչել» Զելենսկին Թրամփից
Միջազգային
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում աղաչել է նրան «չհեռանալ» Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններից: Այս մասին հայտնում է The Financial Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Պուտինն ավելի զգույշ էր խոսում զրույցի արդյունքների մասին, մինչդեռ Զելենսկին ԱՄՆ նախագահին «աղաչում էր» «չհեռանալ» Ուկրաինայում խաղաղություն ապահովելու ջանքերից», - հայտնում է հրատարակությունը:
Թերթի տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները «ապշել են» Պուտինի և Թրամփի զրույցի արդյունքներից, քանի որ ամերիկացի առաջնորդը ցանկություն չի հայտնել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: